YSPS
 
 
 
PARTNERS
 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ - ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


Թողարկման օրը՝ 05.02.2024թ.

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2024թ. ուսումնական ծրագրի հայաստանյան միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն) վճարովի հիմունքներով մասնակցելու համար:
  • ՔԴԵԴ-ի միջոցառումները մեծավ մասամբ արտագնա են,
  • միջավայրն ինտելեկտուալ է,
  • քննարկումներն ամենաակտուալ քաղաքական, տնտեսական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և այլ թեմաների վերաբերյալ են,
  • ՔԴԵԴ-ում սովորում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, վերլուծաբաններ, լրագրողներ և այլն,
  • ՔԴԵԴ-ում դասավանդում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ,
  • ստեղծվում են ՔԴԵԴական ցանցային կապեր մասնակիցների, շրջանավարտների և դասախոսների միջև:
ՔԴԵԴ-ի շրջանավարտ են խորհրդարանի անդամներ, նախարարներ, դատավորներ, փոխնախարարներ, ավագանիների անդամներ, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, բիզնեսում պատասխանատու դիրքեր զբաղեցնողներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքագիտության ոլորտի մասնագետներ և այլն:
  • Քննարկումները բազմաթեմատիկ են ու բազմաբովանդակ,
  • մթնոլորտն առողջ է ու բարյացակամ,
  • յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետների մեջ, անկաշկանդ մասնակցում է քննարկումներին,
  • հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածները ստանում են ավարտական վկայական,
  • հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածները հնարավորություն ունեն դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար:
ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես չեզոք, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի և շուրջ երկու տասնամյակ շարունակաբար մասնակցում է ինչպես Ստրասբուրգում (Ֆրանսիա) ամենամյա WFD (Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին), այնպես էլ եվրոպական այլ մայրաքաղաքներում կազմակերպվող միջդպրոցական միջոցառումներին:

Վճարովի հիմունքներով մասնակցելու համար դիմողը պետք է ունենա բարձրագույն կրթություն և լինի առնվազն 23 տարեկան: Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն.

1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են լրացման,
2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն),
4. ինքնակենսագրություն (CV):

Փաստաթղթերի ուսումնասիրությամբ ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս:
Հայաստանյան ուսումնական ցիկլի ողջ գործընթացին մասնակցելու արժեքն է 350 000 ՀՀ դրամ: Տեղերը սահմանափակ են:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: Էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթերը չեն կցվում գործերին:

Դիմումներն ընդունվում են մարտի 11-ին, ժամը 14:00-ից 16:00-ը: Այդ օրը հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 094 293903 (հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 14.00-16.00-ը)
Կայք՝ www.ysps.am