ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՔԴԵԴ շրջանավարտ Արմինե Խառատյանը վերանշանակվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդմի պաշտոնում` 6 տարի ժամկետով
Շնորհավորում ենք մեր դասընկերուհուն այդ առիթով և մաղթում նորանոր հաջողություններ: | |
Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության հետ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանի ՄԵՏՐՊՈԼ հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան, որի քննարկման առանցքում Եվրոպական արժեհամակարգը և Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համագործակցությունը, առաջնահերթություններն ու հեռանկարները
Թեմայի շրջանակներում ելույթներով հանդես եկան ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Բոզժիգատովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, Ղազախստանի դեսպանության խորհրդական Ն.Ալիմբիևը: Միջոցառման ավարտին դեպսնաի անունից կազմակերպված էր ֆուրշետ, իսկ երեկոյան Armenia Marriott հյուրանոցում ընդունելությունը Ղազախստանի անկախության տոնի առիթով: | |
Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությամբ և Ֆրանսիական կողմի հովանավորությամբ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին և 6-ին Փարիզում տեղի ունեցավ Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի և Բաքվի դպրոցի ներկայացուցիչների հանդիպում
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանում հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Բացի երկու դպրոցների ներկայացուցիչներից, սիմենարին մասնակցում էին Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարության և քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը, ԵԽ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի բաժնի ղեկավար Դանիել Խոչաբոն, Անդրկովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեն, ԵԽ Ագոյ խմբի նախագահ, դեսպան Ստելիան Ստոիան, ԵՎՐԱԶԻԱ ծրագրերի ղեկավար Մարկ Բեհերենդը, Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, ՌԻԱ-ՆՈՎՍՏԻ լրատվական գործակալության փոխնախագահ Ալան Կասաևը: Հանդիպումը ընթանում էր Ֆրանսիայի խորհրդարանի Բուրբոնյան պալատում: | |
Ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ չունենք
 Երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը սկսեց իր նոր` արդեն չորրորդ ուսումնական տարին: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը Հայաստանում բացվել է 2005թ., Եվրախորհրդի Վարշավյան գագաթաժողովից հետո:
ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանի հավաստմամբ, դպրոցում սովորում են ամենատարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ` եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության ներկայացուցիչներ: Մինչ այժմ սա Հայաստանում այն եզակի ծրագրերից է, որ հնարավորություն է ընձեռում քաղաքական գործիչներին եւ երիտասարդ քաղաքագետներին շփվել միմյանց հետ: ՔԴԵԴ շրջանավարտներ են ԱԺ պատգամավորներ` Շիրակ Թորոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, բազմաթիվ փոխնախարարներ եւ շատ այլ պաշտոնատար անձինք: «Դպրոցում սեմինարները վերածվում են երիտասարդական յուրօրինակ ֆորումների, չնայած մասնակիցները տարբեր շերտերից են: Մեր դասընթացներին հատկացված ժամանակը մշտապես քիչ է: Իսկ մի անգամ մեր շրջանավարտներից մեկը, ով նաեւ ԱԺ պատգամավոր է, ինձ ասաց, որ չի ուզում ավարտել եւ ուզում է մնալ նույն դասարանում»,- նշեց Ա. Զաքարյանը:
Ամբողջությամբ` http://www.168.am/am/articles/15724 | |
Վարչապետը գիտի, թե ինչպե՞ս հեղափոխություն կատարել ՀՀ-ում
 «Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը 16 դպրոցներից այսօր համարվում է լավագույններից մեկը»,- այսօր դպրոցի 2008-2009թթ. ուսումնական տարվա բացման արարողության ընթացքում ներկաններին շնորհավորելով` վստահեցրեց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: Նախքան բացման պաշտոնական արարողությանն անցնելը` դպրոցի տնօրինությունը, այս տարվա դիմորդները, հյուրերը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ աղոթեցին: Բացման խոսքը վստահված էր վարչապետին, որը դպրոցի բացման տարվանից սկսած հանդես է գալիս դասախոսություններով:
Ամբողջությամբ` http://www.a1plus.am/am/?page=issue&iid=64399 | |
Մեկնարկեց ՔԴԵԴ 4-րդ ուսումնական տարին
 2008 թ. սեպտեմբերի 26-ին «Մետրոպոլ» հյուրանոցում հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2008-2009 ուսումնական տարին: Յուրաքանչյուր ուսումնական տարում ՔԴԵԴ-ում ընդգրկվում է շուրջ 40 մասնակից, որոնք ներկայացնում են տարբեր գերատեսչություններ ու հասարակության տարբեր շերտեր:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ՔԴԵԴ շրջանավարտ Արմեն Մարտիրոսյանը: | | |