Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը դեկտեմբերին հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևայնան դպրոցի կողմից

www.civilitasfoundation.org
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը դեկտեմբերին հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Դպրոցը կիսամյակային սեմինարներ է կազամկերպում Ծաղկաձորում, որտեղ դասախոսություններ են կարդում հրավիրված քաղաքական գործիչներ ու տարեբր ոլորտների մասնագետներ: Վարդան Օսկանյանը հրավիրվել էր դասախոսություն կարդալու դպրոցի` մոտ երկու տասնյակ ուսանողների համար, որոնք հանրային և պետական կառույցներում աշխատող երիտասարդ մասնագետներ են, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Պրն Օսկանյանի դասախոսության թեման էր ՙՀայաստանը և Կովկասի ձևափոխվող աշխարհաքաղաքական պատկերը՚: Նա անդրադարձավ տարածաշրջանում վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի տեղին ու դերին Կովկասի ապագա համապատկերում: Ղարաբաղյան բանակցություններին և հայ-թուրքական հարաբերություններին նույնպես անդրադարձ եղավ: Հիմնական ասելիքներից մեկն այն էր, որ միջազգային ասպարեզում, ինչպես և տարածաշրջանում, վերջին զարգացումների համատեքստում, Հայաստանի բանակցային դիրքերը թուլացել են, և հետագա դժվարություններից խուսափելու համար Հայաստանի դիվանագիտությունը պետք է հնարավորինս բարդ ու լավ մտածված քայլերի պատրաստ լինի:
Դասախոսությանը հետևեցին ուսանողների ամենատարբեր հարցերն ուղղված պարոն Օսկանյանին: Դրանք ներառում էին արտաքին քաղաքական խնդիրներ, օրինակ Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները, Ղարաբաղի բանակցային գործընթացը, ինչպես նաև ներքաղաքական խնդիրներ` ներառյալ մարդու իրավուքների, խոսքի ազատության և ձերբակալված ընդդիմադիր գործիչների վերաբերյալ հարցեր:
Ավելի քան մեկ ժամ տևած հարցուպատասխանից հետո ուսանողները լուսանկարվեցին Վարդան Օսկանյանի հետ, մինչ կսպասեին իրենց հաջորդ հյուրին` վարչապետ Տիգրան Սարգսյանին: | |
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ
 Դեկտեմբեր 18, 2008 www.a1plus.am
“Ճանապարհ դեպի Եվրոպա” ծրագիրը, որը Ղազախստանը պատրաստվում է իրակացնել 2009-2011թ. ընթացքում, այսօր Երեւվանում ներկայացրեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Աիմդա Բոզժիգիտովը: Իր խոսքում դեսպանը չթաքցրեց, որ Ղազախստանն այլ երկրների հետ իր համագործակցության հիմքում դնում է ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շահը:
“Պատահական չէ, որ ասում են` Մենդելեեւի աղյուսակն ամողջությամբ գտնվում է Ղազախստանի ընդերքում”,- ասաց ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը` նշելով, որ միայն այս հանգամանքի համար Ղազախստանը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Ի դեպ, այսօր “Ճանապարհ դեպի Եվրոպա” Ղազախստանի ծրագիրը ՀՀ-ում ներկայացվեց ԵԽ-ի նախաձեռնությամբ, որն այդ գործը վստահել էր ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցին: Քննարկմանը ներկա էին ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԳՆ աշխատակիցներ, դիվանագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլն: Ընդունելով հանդերձ, որ Ղազախստանն այսօր լուրջ գործոն է դարձել տարածաշրջանում` այսօրվա քննարկման մասնակիցները նկատեցին, որ Ղազախստանն, այնուամենայնիվ, իր տնտեսական շահը պետք է զուգորդի նաեւ մի շարք այլ հանգամանքներով` հանուն տարածաշրջանի խաղաղության ու կայունության պահպանման: | |
Ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ չունենք
 Սեպտեմբեր 28, 2008 www.168.am
Երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը սկսեց իր նոր` արդեն չորրորդ ուսումնական տարին: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը Հայաստանում բացվել է 2005թ., Եվրախորհրդի Վարշավյան գագաթաժողովից հետո:
ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանի հավաստմամբ, դպրոցում սովորում են ամենատարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ` եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության ներկայացուցիչներ: Մինչ այժմ սա Հայաստանում այն եզակի ծրագրերից է, որ հնարավորություն է ընձեռում քաղաքական գործիչներին եւ երիտասարդ քաղաքագետներին շփվել միմյանց հետ: ՔԴԵԴ շրջանավարտներ են ԱԺ պատգամավորներ` Շիրակ Թորոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, բազմաթիվ փոխնախարարներ եւ շատ այլ պաշտոնատար անձինք: «Դպրոցում սեմինարները վերածվում են երիտասարդական յուրօրինակ ֆորումների, չնայած մասնակիցները տարբեր շերտերից են: Մեր դասընթացներին հատկացված ժամանակը մշտապես քիչ է: Իսկ մի անգամ մեր շրջանավարտներից մեկը, ով նաեւ ԱԺ պատգամավոր է, ինձ ասաց, որ չի ուզում ավարտել եւ ուզում է մնալ նույն դասարանում»,- նշեց Ա. Զաքարյանը: | |
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՀՀ-ՈՒՄ
 Սեպտեմբեր 26, 2008 www.a1plus.am
«Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը 16 դպրոցներից այսօր համարվում է լավագույններից մեկը»,- այսօր դպրոցի 2008-2009թթ. ուսումնական տարվա բացման արարողության ընթացքում ներկաններին շնորհավորելով` վստահեցրեց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: Նախքան բացման պաշտոնական արարողությանն անցնելը` դպրոցի տնօրինությունը, այս տարվա դիմորդները, հյուրերը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ աղոթեցին: Բացման խոսքը վստահված էր վարչապետին, որը դպրոցի բացման տարվանից սկսած հանդես է գալիս դասախոսություններով:
«Թեմանները որոնք առաջադրվում են, որոնք ես ներկայացնում եմ դասախոսությունների ընթացքում, բավականին հետաքրքիր են»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, վարչապետի դասախոսություններից մեկը կոչվել է` «Ինչպես իրականացնել հեղափոխություն ՀՀ-ում»,որը մեթոդաբանական դասախոսություն էր: Նշենք, որ վարչապետի այս դասախոսությունից հետո ՀՀ-ում դեռեւս հեղափոխություն չի կատարվել: | |

ø³Õ³ù³Ï³Ý³å»ë ³ÏïÇí áõ ï»ÕÛ³Ï Ñ³ë³ñ³ÏáõÃÛáõÝÁ ÙdzÛÝ Ï½³ñ·³óÝÇ ù³Õ³ù³Ï³Ý ¹³ßïÁ
²Ýáõß ØÎðîâÚ²Ü | ÐáõÉÇë 9, 2006
Հայ իրականության մեջ այսօր արդեն կա մի դպրոց, որտեղ միաժամանակ փոխնախարարը, լրագրողը, քաղաքական գործիչը եւ, ասենք, մուլտիպլիկատորը կարող են ընդհանուր լեզու գտնել իրար հետ ու անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, առանց փոխադարձ վիրավորանքների միասնական աշխատանք կատարել, ինչո՞ւ չէ՝ նաեւ պարել, երգել ու ընկերանալ։
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց (ՔԴԵԴ). այս դպրոցը` ունենալով ընդամենը մեկ տարվա կյանք, արդեն կարողացել է կայուն դիրք գրավել եւ դառնալ լուրջ ուսումնական կենտրոն անգամ այնպիսի մարդկանց համար, ովքեր այսօր արդեն ունեն անուն, պաշտոն ու հեղինակություն, ու թվում էր, թե եւս մեկ դպրոցի կարիքը չպիտի ունենային։
“Դպրոցում սովորում է եւ “Ա1+-ի”-ի լրագրողը, եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը։ Չնայած կողմերի միջեւ ծագած անհամաձայնություններին, դպրոցի շնորհիվ նրանց ներկայացուցիչներն անգամ ընկերացան”,- ասում է ՔԴԵԴ-ի տնօրեն, ճանաչված լրագրող Արմեն Զաքարյանը։ | |
Հայասատանը Եվրոպայի խորհրդում
Համագործակցության լավ օրինակ.
 Դեկտեմբեր 10, 2005 www.coe.int
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
- Հայաստանը կարող է հպարտանալ, որ ունի այսպիսի դպրոց,- Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում դեկտեմբերին կարդացած իր դասախոսությունից հետո հայաստանյան հեռուստաընկերություններին ասաց Փարիզի Ամերիկյան համալսարանի դասախոս Սթիվեն Էկովիչը, որը մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել դասախոսություններով հանդես գալ քաղաքական դասընթացների եվրոպական տարբեր դպրոցներում:
- Ես տեսա, որ այստեղ հավաքված են Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ,- նույն սեմինարում կարդացած իր դասախոսությունից հետո ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո 2005 թվականին: Հունիսի 29-ին տեղի ունեցավ դպրոցի պաշտոնական բացումը: Քաղաքական դասընթացների 12 դպրոցներից Երևանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո: | |
ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՄԵՂՄ» ՀԱՅԱՑՔ ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈՇՏ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Հունիս 30, 2005
www.aravot.am
Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ուսանողների հետ զրույցի ընթացքում իր տեսակետները հայտնեց մի շարք հարցերի շուրջ: | |
ԴՊՐՈՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիս 30, 2005
www.aravot.am
Երեկվանից իր աշխատանքները սկսեց Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ստեղծված Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը, որը 12-րդն է ԵԽ նման հաստատությունների շարքում:
Դպրոցի տնօրենը՝ Արմեն Զաքարյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանի քաղաքացիները ստիպված էին լինում սովորել այլ երկրների Քաղաքական դասընթացների դպրոցներում, իսկ հիմա հնարավորություն է ընձեռված այդ ուսուցումը կազմակերպել այստեղ: Սակայն նաեւ վերապահում արեց. «Մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել այստեղ, պիտի կարողանան համոզել, որ իրենք գոնե հետեւում են Հայաստանի քաղաքական զարգացումներին ու գործընթացներին»:
6 տարի է, ինչ նման դպրոց գործում է Թբիլիսիում: Եվ այս տարի ԵԽ քաղաքական դասընթացների դպրոց կբացվի նաեւ Կիեւում: Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը հայտնեց, որ ԵԽ-ն մտադիր է ընդլայնել նման դպրոցների ցանցը ողջ աշխարհում՝ քարոզելով եվրոպական արժեքներն ու սկզբունքները: Ի դեպ, Հայաստանն այս առումով առաջ է ընկել իր հարեւանից՝ Ադրբեջանից, որտեղ առայժմ չկա նման դպրոց: «Այսօր դպրոց բացեցինք Երեւանում, հուսով ենք, որ շատ շուտով նույնը կլինի Բաքվում: Տարածաշրջանային ցանցեր ունենալը նմանօրինակ դպրոցների համար շատ կարեւոր է: Նաեւ պատասխանատու մարդիկ ունեն դրանց կարիքը»,- ասաց Կլաուս Շումանը: | |
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մեկնարկման արարողությունը
 Հունիս 29, 2005
www.coe.int
«Ներկա առճակատումները ցույց են տալիս, որ անցյալի դասերը բավարար չեն մեզ ներկայում պաշտպանելու համար, եթե նրանք չեն դառնում հանրային քննարկումների և հանրային իրազեկության մաս և հիմք չեն հանդիսանում նոր սերնդի քաղաքացիական մասնակցության և պատասխանատվության դաստիարակման համար»:
Կլաուս Շուման
Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի
տնօրինության նախկին տնօրեն
(2005թ. հոկտեմբեր ամսից Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի
տնօրենի պաշտոնը ստանձնել է Ժան Լուի Լորանը)
2005թ. հունիսի 29-ին Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հովանավորության ներքո տեղի ունեցավ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի բացումը: Երևանյան դպրոցը Եվրոպայի խորհրդի կողմից ստեղծված տասներկուերորդ նման հաստատությունն է, որը նպատակ ունի զարգացնել մտածողության նոր եղանակներ, քաղաքացիական իրազեկության նոր ոգի և քաղաքական պատասխանատվություն: | |
ԵԽ-Ն ԴՊՐՈՑ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 Ապրիլ 08, 2005
www.aravot.am
Այս մասին մանրամասներ է պատմում Եվրախորհրդի Քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրինության «Քաղաքական դասընթացների դպրոց» ծրագրի քաղաքական խորհրդական Ֆրանսուա Ֆրեդերիշը:
Եվրախորհուրդը Քաղաքական դասընթացների դպրոցներ է հիմնադրել 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Թբիլիսիում, Բելգրադում, Տիրանայում եւ այլուր: Եվ եթե ամեն ինչ հարթ ընթանա՝ շուտով նման 12-րդ դպրոցը կստեղծվի Երեւանում: Թե ինչ դպրոցներ են դրանք՝ ներկայացնում է Ֆրանսուա Ֆրեդերիշը. «Քաղաքական դասընթացների դպրոցների գլխավոր նպատակը օգնելն է, որ երիտասարդ առաջնորդների նոր սերունդը կարողանա իրականացնել իր պարտականություններն ու պատասխանատվությունը: Այս դպրոցներում դասընթացներ են անցնում քաղաքական, տնտեսական, մամուլի, իրավագիտության բնագավառի երիտասարդ առաջնորդները: Մենք փորձում ենք մարդկանց ուսուցանել այն թեմաները, որոնք առնչվում են եվրոպական ինտեգրացիային եւ այն արժեքներին, որոնք հիմնարար են Եվրոպայի խորհրդի համար՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, մամուլի ազատություն եւ օրենքի գերակայություն: Դասընթացները ներառում են նաեւ միջազգային հարաբերությունների հարցեր, ասենք՝ ահաբեկչության դեմ պայքար եւ այլն: Ընդգծեմ, թե շատ կարեւոր է, որ այս դասընթացներում հավասարապես ընդգրկված լինեն ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, քանի որ գիտենք, որ շատ երկրներում,՝ անգամ՝ Ֆրանսիայում, կանայք դեռ այնպես չեն ներկայացված իշխանության մեջ, ինչպես տղամարդիկ, եւ ինչքան բարձր գնաս՝ այնքան քիչ կհանդիպես կանանց: Ահա Հայաստանի խորհրդարանում էլ կան ընդամենը 7 կանայք»: | | |