Քաղաքական դասընթացների դպրոցները կոչված են առաջնորդների նոր սերնդի միջոցով խթանել ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների ուսուցմանն ու զարգացմանը, ինչպես նաև նպաստել նոր ժողովրդավարությունների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացներին:
Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Քաղաքական դասընթացների դպրոցներ են գործում տասնհինգ քաղաքներում. Բաքու, Բելգրադ, Բուխարեստ, Երևան, Զագրեբ, Թբիլիսի, Կիև, Մոսկվա, Պոդգորիցա, Պրիշտինա, Սարաևո, Սկոպիե, Սոֆիա, Տիրանա, Քիշնև:
Հայաստանը կառուցելու ենք
իբրև ժողովրդավարական, իրավական երկիր`
ունենալով մեր հպարտ տեղը Եվրոպայում
ու աշխարհում: >>>