Քաղաքական դասընթացների դպրոցները կոչված են առաջնորդների նոր սերնդի միջոցով խթանել ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների ուսուցմանն ու զարգացմանը, ինչպես նաև նպաստել նոր ժողովրդավարությունների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացներին: Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Քաղաքական դասընթացների դպրոցներ են գործում տասնհինգ քաղաքներում. Բաքու, Բելգրադ, Բուխարեստ, Երևան, Զագրեբ, Թբիլիսի, Կիև, Մոսկվա, Պոդգորիցա, Պրիշտինա, Սարաևո, Սկոպիե, Սոֆիա, Տիրանա, Քիշնև:


Հայաստանը կառուցելու ենք իբրև ժողովրդավարական, իրավական երկիր` ունենալով մեր հպարտ տեղը Եվրոպայում ու աշխարհում: >>>
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ     ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ    ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ    ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ    ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ  
Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոց
Մեր դասախոսութ- յունները
Մեր ուսումնասիրութ- յունները


ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Council of Europe
European Union
 
ՔԴԵԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

1. Էդուարդ ԱՂԱՋԱՆՈՎ – Վիճակագրության նախկին նախարար, Հայաստանի Սլավոնական համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու
“Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես կոմունիկացիոն հանգույց”


2. Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ – Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր
“21-րդ դարում Հայաստանի ազգային անվտանգության հիմնական մարտահրավերնեըը”


3. Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ – “Եվրոպական ինտեգրացիա” հ/կ նախագահ, “Արմեդիա” լրատվական գործակալության տնօրեն
ա. “Քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերն ու նշանակությունը եվրաինտեգրման գործընթացում”
բ. “Հայաստանի եվրաինտեգրումն իմիտացիա, թե՞ իրականություն”


4. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ – Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ
ա. “Ընտրական համակարգի առավելություններն ու թերությունները”
բ. “Ընտրական համակարգեր և քաղաքական կուսակցություններ”


5. Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ – ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար 
ա. “Հարավային Կովկասի տարածաշրջանի եվրաինտեգրումը”
բ. “Հայաստան - Եվրոպական միություն. Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիր. մարտահրավերներ և հնարավորություններ”


6. Ֆելիքս ԹՈԽՅԱՆ – ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
“Ընտրական օրենսդրության սահմանադրականության հարցերը Հայաստանի սահմանադրական դատարանի պրակտիկայում”


7. Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ – “Ժողովրդավարություն” հ/կ փոխնախագահ, “GTZ” իրավական խորհրդատվության գրասենյակի իրավաբան
ա. “Ընտրական օրենսգրքի ժողովրդավարական (եվրոպական) ստանդարտները”
բ. “Ժողովրդավարական ընտրությունների հիմնախնդիրներն ու դրանք հաղթահարելու ուղիները”
գ. “Հետընտրական զարգացումները Հայաստանում”


8. Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ – ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար
ա. “Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը.  պարտավորությունների և հանձնառությունների իրագործում”
բ. “Սահմանադրական բարեփոխումների դերը հետխորհրդային զարգացումներում”


9. Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ –  Հայաստանյան Հելսինկյան կոմիտեի նախագահ
“Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին փաստաթղթերը` ԵԽ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում”


10. Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ – Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն
“Ընտրությունները և ԶԼՄ-ների դերը”


11. Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ – Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնական հարցերի վարչության նախկին պետ
“Էլիտան և սոցիալ – քաղաքական մշակույթի ձևավորումը”


12. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, իրավագիտության դոկտոր
“Սահմանադրության տեսություն և քաղաքական իրականություն. Հետխորհրդային  իրողություններ”


13. Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
ա. “Սահմանադրական մշակույթ”
բ. “Սահմանադրական արդարադատություն: Իրավական գլոբալիզացիայի միտումները”


14. Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – Արևելագետ, նախկին արտակարգ և լիազոր դեսպան
“Միջազգային ահաբեկչությունը և իրավիճակը տարածաշրջանում  համաշխարհային զարգացումների կոնտեքստում”


15. Կոնստանտին ՄԱՐԳԱՐՅԱՆ – Տնտեսական հետազոտությունների կենտրոն, փորձագետ
“Հայաստանի տնտեսական զարգացման արդի վիճակը. հիմնական խոչընդոտներ”


16. Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ – “GTZ” իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգող
ա. “Կառավարության համակարգը սահմանադրական փոփոխությունների նախագծում”
բ. “Խորհրդարանի դերը սահմանադրական բարեփոխումներից հետո”
գ. “2008թ. նախագահական ընտրությունները սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո”


17. Տիգրան ՋՐԲԱՇՅԱՆ – “Ամերիա” բանկ, Զարգացման տնօրեն, Տնտեսական  քաղաքականության ու իրավական հարցերով հայ - եվրոպական խորհրդատվական կենտրոն (AEPLAC), հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն 
ա. “Հայաստանը և Եվրոպական միության Նոր հարևանության քաղաքականության ծրագիրը”
բ. “Եվրաինտեգրումը որպես երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման գործիք”


18. Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ վարչապետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ
ա. “Տնտեսություն և քաղաքականություն. փոխազդեցություններ”
բ. “Հայաստանի դերը Եվրոպայում. արևելյան երկխոսություն”
գ. “Պետության վախճանը”
դ. “Հայկական պետականություն: Ազգային ծրագիր”
ե. “Հայկական ինքնություն և եվրոպական արժեքային համակարգ”
զ. “Պոստ ինդուստրիալ հասարակություն”                                                                       
 

19. Խաչատուր ՍՈՒՔԻԱՍՅԱՆ – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
“Տնտեսություն և քաղաքականություն. փոխազդեցություններ”


20. Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ – ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵԽԽՎ  նախկին անդամ
ա. “Եվրաինտեգրում. ընթացքն ու միտումները”
բ. “Ժողովրդագրական մարտահրավերներ. կացությունը Եվրոպայում ու տարածաշրջանում”
գ. “Ժողովրդավարացման գործընթացը Հետխորհրդային հանրապետություններում. ընտրություն ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև”
դ. “2007թ. խորհրդարանական ընտրություններ. բեկման հնարավորություն, թե՞բաց թողնված շանս”
ե. “Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ժողովրդավարացման ընթացքը եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում”
զ. “Մարդկության առաքելությունը”
է. “ 2008 թ. հետօգոստոսյան զարգացումներն ու նախաձեռնություննեը Հարավային Կովկասի տարածաշրջանում”


21. Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ – ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար (1998 – 2008); “Սիվիլիթաս” հիմնադրամի նախագահ
“Հայաստանը և նոր աշխարհաքաղաքականությունը Կովկասում”

  
ՔԴԵԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

1. Ալեքսանդր ԱՎԱՆԵՍՈՎ – ՄԱԶԾ (UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Հայաստանում
“ՄԱԿ-ի դերը համաշխարհային զարգացումներում և Հայաստանում”


2. Ռիչարդ ԳԻՐԱԳՈՍՅԱՆ – Քաղաքական վերլուծաբան
“Գլոբալիզացիայի լծակները ազգային իշխանության ձևավորման գործում”


3. Էնտոնի ԳՈԴՖՐԻ – Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
“Զարգացումները Հայաստանում: ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում”


4. Սթիվեն ԷԿՈՎԻՉ – Փարիզի Ամերիկյան համալսարանի դասախոս
“Ինտեգրացիան գլոբալացվող աշխարհում”


5. Ջոն ԷՎԱՆՍ - ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
“ԱՄՆ քաղաքականությունը և Հայաստանի ապագան”

 
6.  Օտո ԼՅՈՒԽՏԵՐՀԵՆԴ - Համբուրգի համալսարանի արևելյան Եվրոպայի իրավագիտության բաժնի տնօրեն 
“Վարչաիրավական արարողակարգի կարևորությունը ժողովրդավարական,  իրավական պետության համար”


7. Ժան-Լուի ԼՈՐԱՆ –  Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և քաղաքական  հարցերի տնօրինության Գլխավոր տնօրեն
“Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցություն.նվաճումներ և անելիքներ”


8. Ջեք ՀԵՆԻՆԳ - Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցների ասոցիացիայի Գլխավոր քարտուղար
“Եվրոպական արժեքները փոխկապակցված աշխարհում”


9.  Հոնգ ՀՅՈւԻՆ – Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
“Չինաստանի դերն ու հավակնությունները ժամանակակից աշխարհում”


10. Դեյվիթ ՇՈւԼԹՍ - Դասախոս, Ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Հեմլինի համալսարան` կառավարման բարձրագույն դպրոց, Մինեսոտայի իրավաբանական համալսարան
“Ժողովրդավարության կառուցումը Հայաստանում”  

11.  Կլաուս ՇՈւՄԱՆ – Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի տնօրինության նախկին Գլխավոր տնօրեն
“Էֆեկտիվ, բազմակողմանի կայունություն և անվտանգություն. Եվրոպայի խորհրդի փորձը”

 
12. Միկո ՊԱԼՈՆԿՈՐՊԻ – Քաղաքագետ, Ալեքսանտերի ինստիտուտ, ռուսական և արևելաեվրոպական հետազոտությունների ֆիննական կենտրոն
“Կոռուպցիայի ցածր մակարդակի և բարձր կենսամակարդակի ձեռք բերման ֆիննական փորձը”


13.  Ռուդոլֆ ՊԵՐԻՆԱ - Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ
“ԱՄՆ-ի հետաքրքրությունը և քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում”


14.  Լեո ՊԼԱՏՎՈԵՏ – Նիդեռլանդներ
Պրն Պլատվոետը 8 տարի եղել է Գերմանիայի սենատի և ԵԽԽՎ անդամ: Բազմիցս եղել է դիտորդ և ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ադրբեջանում ( 2005 և 2006) ու Հայաստանում (2007) ընտրությունների ժամանակ: 
“Ժողովրդավարությունը և ընտրությունները Հարավային Կովկասում. խնդիրներ և հնարավորություններ”

 
15. Վլադիմիր ՊՐՅԱԽԻՆ - ԵԱՀԿ դեսպան Հայաստանում
“Հայաստանը և ԵԱՀԿ-ն”


16. Մեթյու ՌԱՍԵԼ – Փորձագետ, Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով
“Զսպումների և հակակշիռների սկզբունքը”


17. Դենիս ՌՈԼԱՆ – Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտ
“Եվրոպական ինքնություն”


18. Պետրի ՍԱԼՈ – Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
“Ֆինլանդիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում և նրա գործունեությունը եվրոպական այլ կառույցներում”


19. Պիտեր ՍԵՄՆԵԲԻ - ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում
“Եվրոպական միության դերը Հարավային Կովկասում”


20. Սերժ ՍՄԵՍՈՎ – Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
“Ֆրանսիայի` իբրև ԵՄ նախագահողի, գործունեությունն ու առաջնահերթությունները”


21. Ալեքսիս ՎԱՀԼԱՍ – ՆԱՏՕ-ի գլախավոր վարչության քաղաքական հարցերով խորհրդատու Նեապոլում
“Կոնֆլիկտների կարգավորման եվրոպական փորձը”


22. Անդրեա ՎԻԿՏՈՐԻՆ - Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
“Բեռլինի պատի անկման 20 տարին”


23. Բոյանա ՈւՌՈւՄՈՎԱ - Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանում
“Միջազգային կազմակերպությունների դերը Հարավային Կովկասում. Եվրոպայի խորհուրդ - Հայաստան”


24. Ժոզեֆ ՓԵՆԻՆԳԹՈՆ - Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
“Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում. ԱՄՆ-ի դերը գլոբալացվող աշխարհում”

  
ՔԴԵԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ` ՔԴԵԴ ԴԱՍԱԽՈՍ

1. Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ - Հայկական համաշխարհային կոնգրես, նախագահի առաջին տեղակալի ռեֆերենտ, ՔԴԵԴ շրջանավարտ - 2007
“Հայկական ժողովրդավարություն: Ինչպես՞ ունենալ ազատ և արդար ընտրություններ”


2. Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, ՔԴԵԴ շրջանավարտ - 2007
“Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը եվրաինտեգրման համատեքստում”


3. Սուրեն ՄՈՎՍԻՍՅԱՆ – ՀՀ Սփյուռքի նախարարություն, Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ, ՔԴԵԴ շրջանավարտ - 2006
"ԵԱՀԿ Մինսկի խումբ"


 4. Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ – ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔԴԵԴ շրջանավարտ - 2007
“Քաղաքական կուսակցությունները ընտրական գործընթացում”

 


* Եթե ուզում եք ստանալ դասախոսությունների ամբողջական տարբերակը, խնդրում ենք դիմել ՔԴԵԴ տնօրինությանը
* Դասախոսների պաշտոնները նշված են ըստ ՔԴԵԴ-ում նրանց դասախոսելու ժամանակացույցի                         

  
 

ԼՐԱՀՈՍ
[16.01.2009]  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՔԴԵԴ շրջանավարտ Արմինե Խառատյանը վերանշանակվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդմի պաշտոնում` 6 տարի ժամկետով
[20.12.2008]  Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության հետ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանի ՄԵՏՐՊՈԼ հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան, որի քննարկման առանցքում Եվրոպական արժեհամակարգը և Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համագործակցությունը, առաջնահերթություններն ու հեռանկարները
[14.12.2008]  Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությամբ և Ֆրանսիական կողմի հովանավորությամբ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին և 6-ին Փարիզում տեղի ունեցավ Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի և Բաքվի դպրոցի ներկայացուցիչների հանդիպում
[28.09.2008]  Ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ չունենք
Video -2007-
Video -2006-
 
  Copyright © , Yerevan School of Political Studies
YSPS WEB MAIL