Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությամբ և Ֆրանսիական կողմի հովանավորությամբ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին և 6-ին Փարիզում տեղի ունեցավ Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի և Բաքվի դպրոցի ներկայացուցիչների հանդիպում
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանում հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Բացի երկու դպրոցների ներկայացուցիչներից, սիմենարին մասնակցում էին Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարության և քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը, ԵԽ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի բաժնի ղեկավար Դանիել Խոչաբոն, Անդրկովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեն, ԵԽ Ագոյ խմբի նախագահ, դեսպան Ստելիան Ստոիան, ԵՎՐԱԶԻԱ ծրագրերի ղեկավար Մարկ Բեհերենդը, Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, ՌԻԱ-ՆՈՎՍՏԻ լրատվական գործակալության փոխնախագահ Ալան Կասաևը: Հանդիպումը ընթանում էր Ֆրանսիայի խորհրդարանի Բուրբոնյան պալատում: