ԼՐԱՀՈՍ`

Ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ չունենք


Երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը սկսեց իր նոր` արդեն չորրորդ ուսումնական տարին: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը Հայաստանում բացվել է 2005թ., Եվրախորհրդի Վարշավյան գագաթաժողովից հետո:

ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանի հավաստմամբ, դպրոցում սովորում են ամենատարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ` եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության ներկայացուցիչներ: Մինչ այժմ սա Հայաստանում այն եզակի ծրագրերից է, որ հնարավորություն է ընձեռում քաղաքական գործիչներին եւ երիտասարդ քաղաքագետներին շփվել միմյանց հետ: ՔԴԵԴ շրջանավարտներ են ԱԺ պատգամավորներ` Շիրակ Թորոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, բազմաթիվ փոխնախարարներ եւ շատ այլ պաշտոնատար անձինք: «Դպրոցում սեմինարները վերածվում են երիտասարդական յուրօրինակ ֆորումների, չնայած մասնակիցները տարբեր շերտերից են: Մեր դասընթացներին հատկացված ժամանակը մշտապես քիչ է: Իսկ մի անգամ մեր շրջանավարտներից մեկը, ով նաեւ ԱԺ պատգամավոր է, ինձ ասաց, որ չի ուզում ավարտել եւ ուզում է մնալ նույն դասարանում»,- նշեց Ա. Զաքարյանը:

Ամբողջությամբ` http://www.168.am/am/articles/15724