ՔԴԵԴ-ը շարունակելու է զարգացնել արդեն իսկ ձեռք բերվածը, ունկնդիր-մասնակիցների համար կազմակերպելով որակյալ դասախոսություններ, նրանց փոխանցելով խորքային գիտելիք կիրառական, գործնական քաղաքականության ու հասարակական երևույթների մասին: Սեմինարների և աշխատանքային քննարկումների թեմատիկան առնչվելու է ինչպես ներհայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ հիմնարար քաղաքական խնդիրների: Քաղաքական կարևորագույն զարգացումների վերաբերյալ դպրոցի մասնակիցները կկատարեն ուսումնասիրություններ և հետազոտություններ: Լավագույն մշակումները կհրապարակվեն դպրոցի կայք էջում:
Սեմինարներին կհրավիրվեն նաև դպրոցի շրջանավարտները, ովքեր կապահովեն «սերունդների» կապը տարբեր տարիների ուսանածների միջև` նորերին փոխանցելով իրենց փորձառությունը:
ԵԽ Քաղաքական տնօրինության և Քաղաքական դասընթացների դպրոցների նախաձեռնությամբ իրականացվելիք միջոցառումների արդյունքում էլ ավելի կսերտանան կապերը մյուս դպրոցների հետ: |