ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոց`

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ,
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ


Իր գոյության առաջին երկու տարում ՔԴԵԴ-ը մասնակցել է միջազգային բազմաթիվ  միջոցառումների:
 
 2006 թվականից սկսած` ամեն տարվա հուլիսին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կազմակերպվում է միացյալ սեմինար «Ժողովրդավարության համալսարան» վերտառությամբ, որին մասնակցում են Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների բոլոր 15 դպրոցները` յուրաքանչյուրը 40 անդամից բաղկացած պատվիրակությամբ(ավելի քան 600 մասնակից):

 Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ստրասբուրգյան  սեմինարներին, ինչը բազմիցս գոհունակությամբ մատնանշվել է ԵԽ Քաղաքական տնօրինության կողմից: Ստրասբուրգյան սեմինարներում դասախոսություններով հանդես են եկել ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեյվիսը, Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը, Բաց հասարակության հիմնադրամի տնօրեն Ջորջ Սորոսը, ԵԽ նախկին Գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը, Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը (Մոսկվայի դպրոցի շրջանավարտ), Կանադայի նախկին վարչապետ Կիմ Քամփբելը, Սլովենիայի նախկին նախագահ  Միլան Կուչանը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձանաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովը,  Փարիզի Ռոբերտ Շումանի հաստատության նախագահ Ժան-Դոմինիկ Ջուլիանին, Սերբիայի պառլամենտի նախագահ Օլիվեր Դուլիչը (Բելգրադի դպրոցի շրջանավարտ) և այլք:
 
 Բացի ստրասբուրգյան սեմինարներից (2006 և 2007 թթ.),  ՔԴԵԴ-ի պատվիրակությունը հաջողությամբ մասնակցել է նաև եվրոպական համանման դպրոցների կոնֆերանսներին. ԵԽ-ում Ռումինիայի նախագահության ավարտին, Բուխարեստում (2006 գարուն), Սոֆիայում (2007 գարուն), ԵԽ-ում Սերբիայի նախագահության ավարտին Բելգրադում (2007 աշուն): Դպրոցի շրջանավարտներն իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել նաև ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային տարբեր ֆորումներում. Ստրասբուրգ (2006), Ստոկհոլմ և Լվով (2007):